Կրեմլը «տարօրինակ» է անվանել Եվրոպայում ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը
1 րոպեի ընթերցում

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անհիմն է անվանել եվրոպացի քաղաքական գործիչների մեղադրանքները, որ Եվրոպայի երկնքում նկատված անօդաչուների մեղավորը Ռուսաստանն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Այդ անօդաչուների հետ կապված պատմությունն առնվազն տարօրինակ է», - ասել է Պեսկովը՝ հավելելով, որ Ռուսաստանին դրա համար մեղադրելու ոչ մի հիմք չկա:
Վերջին շաբաթներին եվրոպական երկրները մի քանի անգամ հայտնել են անհայտ ծագման անօդաչուների թռիչքների մասին, ինչը երբեմն հանգեցրել է օդանավակայանների փակման: Ըստ BBC-ի՝ Դանիայում, որտեղ անօդաչուներ են նկատվել նույնիսկ ռազմական օբյեկտների մոտ, հայտարարել են, որ Մոսկվայի առնչության ապացույցներ չկան:
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ավելի վաղ ենթադրել էր, որ անօդաչուների թռիչքների հետևում կանգնած է Մոսկվան: