Միացյալ Նահանգներ

Թրամփը հնարավոր է համարել ցամաքային գործողությունները Վենեսուելայի թմրակարտելների դեմ

1 րոպեի ընթերցում

Թրամփը հնարավոր է համարել ցամաքային գործողությունները Վենեսուելայի թմրակարտելների դեմ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ Վենեսուելայի թմրակարտելները շուտով թմրանյութերի մաքսանենգություն կսկսեն ցամաքով՝ չբացառելով, որ Վաշինգտոնը դրանց գործունեությանը վերջ կտա ուժային ճանապարհով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

«Նրանք այլևս ծովով չեն գալիս, այնպես որ, մենք պետք է հետևենք ցամաքին, որովհետև նրանք ստիպված կլինեն շարժվել ցամաքով: Եվ թույլ տվեք ասել, որ դա ոչ մի լավ բանով չի ավարտվի», - ասել է Թրամփը՝ Նորֆոլկում ելույթ ունենալով ԱՄՆ ռազմածովային ուժերի Ատլանտյան նավատորմի ռազմակայանում։ 

Սպիտակ տան ղեկավարը նաև հայտարարել է, որ ամերիկացի  զինվորականները հարված են հասցրել ևս մեկ նավակի, որտեղ ԱՄՆ-ի համոզմամբ, թմրանյութեր են եղել։ Այս հարվածի հետևանքով ևս 4 մարդ է զոհվել. վերջին շաբաթներին սա արդեն չորրորդ նման հարվածն է։

Վաշինգտոնը մեղադրում է Վենեսուելայի իշխանություններին թմրանյութերի մաքսանենգության դեմ ոչ բավարար պայքարի մեջ։

Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Telegram-ում տեսանյութ է հրապարակել՝ դատապարտելով ԱՄՆ-ի ագրեսիան իր երկրի դեմ։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում