Շաքիի ջրվեժի մոտ «Գենդեր փարթի» կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

Շաքիի ջրվեժի մոտ «Գենդեր փարթի» կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով

Հայաստան

Շաքիի ջրվեժի մոտ «Գենդեր փարթի» կազմակերպվելով՝ խախտվել է բնության հուշարձանի պահպանության ռեժիմը

Խոսնակն ընդգծել է, որ ընթացքից կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, և դեպքը կքննվի հանրության ուշադրության ներքո։

«Տեղեկացնեմ նաև, տվյալ դեպքի համար տուգանքը սահմանվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի Հոդված 94-ի համաձայն՝ 

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանության կանոնները և ռեժիմը խախտելը,

Պետության կողմից հատուկ պահպանվող բնական օբյեկտների պահպանական ռեժիմը և արգելոցների, արգելավայրերի, անտառագոտիների, ազգային և բնական զբոսայգիների ներքին կարգի կանոնները խախտելը, կամ էլ բնության պահպանվող օբյեկտները ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև արգելոցներում և հատուկ պահպանվող մյուս տերիտորիաներում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելն`

առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով»,- գրել է խոսնակը:

Ավելի վաղ ՇՄ նախարարությունից հայտնել էին, որ Շաքիի ջրվեժի մոտ «Գենդեր փարթի» է կազմակերպվել, ինչը բնության հուշարձանի պահպանության ռեժիմի խախտում է: 

Հայերեն

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ

Նիկարագուայի նախագահ Օրտեգան արգելել է երկրում ընտրությունների անցկացումը

Լանջաղբյուրի Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնման կարիք ունի