Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ։ 

«Արմենպրես»-ը ներկայացնում է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ուղերձը.

«Սիրելի՛ ճարտարապետներ, հարգելի՛ գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ: 

Վերջին շաբաթները հագեցած էին ճարտարապետական ամենատարբեր նախաձեռնություններով, որոնք աշխուժացնում են մասնագիտական քննարկումները, հնարավորություն տալիս առօրյա աշխատանքային պարտականություններից հայացքն ուղղելու ճարտարապետության առաքելությանը։ 

Ճարտարապետը մշտապես երկընտրանքի առջև է՝ գործնական լուծումներն ու ժամանակի պահանջները ներդաշնակեցնելու գեղագիտական արժեքների և մշակութային ժառանգության հետ։ Ճիշտ համադրության արդյունքում ճարտարապետությունն աշխատանքից փոխակերպվում է գեղեցիկի կերտման արվեստի՝ ստեղծելով քաղաքաշինական միջավայրեր, բնակավայրերի դիմագծեր։

Այսօր, ավելի, քան երբևէ, ճարտարապետները պահանջված են ինչպես մասնավոր, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում։ Քաղաքաշինության կոմիտեն ճարտարապետական թիմերի հետ համագործակցությամբ հաջողությամբ ավարտել է միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման հսկայածավալ աշխատանքը։ Հայաստանի բոլոր բնակավայրերն արդեն ունեն հաստատված գլխավոր հատակագծեր, գոտևորման նախագծեր՝ ըստ էության, զարգացման հեռանկարն արտացոլող «քաղաքաշինական անձնագրեր»։

Կարևորելով համայնքների կայուն և հավասարաչափ զարգացումը՝ գալիք տարիներին առաջնահերթ է լինելու Հայաստանի տարաբնակեցման նախագծի մշակումը։ Այս պատասխանատու և միջոլորտային հանձնառությունը կյանքի կոչելու համար, անշուշտ, անհրաժեշտ է նախևառաջ ճարտարապետ-քաղաքաշինարարների ներուժը։

Ճարտարապետների կարողությունների առավել լայն դրսևորման հնարավորություն են ստեղծում նաև կառավարության հեռանկարային խոշոր նախաձեռնությունները և ոլորտային տարբեր ուղղություններով ընթացող ու նախատեսված քաղաքաշինական ծրագրերը։ 

Թվային այս դարաշրջանում ճարտարապետությունն անխուսափելիորեն փոխակերպվում է։ Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ճարտարապետների համար բացվում են նոր հորիզոններ՝ միջազգային փորձին համընթաց քայլելու և մրցունակ գաղափարներ առաջարկելու համար։ Քաղաքաշինության կոմիտեն ձեր աջակցությամբ և ակտիվ համագործակցությամբ ձգտելու է նպաստել մասնագիտական գործունեության համար բարենպաստ միջավայրի կայացմանը:

Սիրելի՛ գործընկերներ, մաղթում եմ, որ ձեր աշխատանքը շարունակ ուղեկցվի ստեղծագործական ոգեշնչմամբ, նորարար մոտեցումներով, հուսալի գործընկերությամբ և արժանի գնահատանքով»։

Հայերեն

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ 18 ստորաբաժանում կաշխատի՝ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներին տեղեկանքներ տրամադրելու համար

Սաուդյան Արաբիան հայտարարել է օդային սպառնալիքի մասին․ Էր Ռիադում պայթյուններ են լսվել

Սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում երթևեկության սահմանափակումներ կգործեն

Լիեժում օծվել է հայազգի զոհերի հիշատակին նվիրված խաչքար

Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը

Ուկրաինան հայտնել է ռուսական հարվածներից մեկ զոհի և վիրավորների, Ռուսաստանը՝ ուկրաինական 328 ԱԹՍ խոցելու մասին

Բայանդուրում բնակավայրում կառուցվում է նոր և ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզադաշտ

Թենեսի Ուիլյամսի «Ապակե գազանանոց»-ով մեկնարկեց Գյումրիի դրամատիկական թատրոնի 161-րդ թատերաշրջանը

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մշտական վերահսկողություն է ստացել Գրենլանդիայի անվտանգության նկատմամբ

«Երևանյան բեսթսելեր». «Մայրական կաթ» գիրքն՝ առաջատար. թարգմանական. օգոստոս, 2026