Քաղաքականություն

Սիրիայում իշխանափոխությունից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

1 րոպեի ընթերցում

Սիրիայում իշխանափոխությունից հետո առաջին անգամ խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Սիրիայում հոկտեմբերի 5-ին ընթանում են  խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջին են 2024 թվականի դեկտեմբերի 8-ին նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանության հեռացումից հետո։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Al Arabiya-ն, խորհրդարանը, որը կծառայի 30 ամիս ժամկետով, որը կարող է երկարաձգվել, կձևավորվի Սահմանադրական հռչակագրում նշված մեխանիզմի հիման վրա, այլ ոչ թե ուղղակի համաժողովրդական ընտրությունների միջոցով։ 

Այս մեխանիզմի համաձայն, գերագույն կոմիտեի կողմից ձևավորված տարածաշրջանային մարմինները, որոնց անդամները նշանակվում են Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի կողմից, ընտրում են խորհրդի 210 անդամներից երկու երրորդին, իսկ մնացած մեկ երրորդը կընտրվի նախագահի կողմից։ 

Գերագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ խորհրդի տեղերի համար պայքարում է 1578 թեկնածու, որոնցից 14%-ը կանայք են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում