Ռուսաստան

ՌԴ նախագահը հայտարարել է, որ իր այցը Հնդկաստան սպասվում է դեկտեմբերի սկզբին

1 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահը հայտարարել է, որ իր այցը Հնդկաստան սպասվում է դեկտեմբերի սկզբին

Ռուսաստանի Դաշնության  նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հնդկաստան իր այցը սպասվում է 2025 թվականի դեկտեմբերին։ 

«Ես այդ այցին սպասում եմ դեկտեմբերի սկզբին։ Սպասում եմ իմ ընկերոջ, մեր հուսալի գործընկերոջ՝ վարչապետ Մոդիի հետ հանդիպմանը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը՝ հանդես գալով «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբի լիագումար նիստում։

Նա նշել է, որ Ռուսաստանի և Հնդկաստանի հարաբերություններն առանձնահատուկ բնույթ են կրում։ 

«Հնդկաստանի հետ երբեք որևէ խնդիր կամ միջպետական ​​տարաձայնություններ չեն եղել։ Վարչապետ Մոդին շատ հավասարակշռված և իմաստուն ղեկավար է՝ ազգային կողմնորոշմամբ։ Հնդկաստանում բոլորը լավ գիտեն դա», - ասել է Պուտինը։

Նա հայտարարել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը համատեղ արտադրում են ժամանակակից, սպառազինությունների հեռանկարային տեսակներ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում