ԲՏԱ նախարարության և «Ապագա» հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Ապագա» բարեգործական հիմնադրամի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղել կողմերի ջանքերը և միավորել հնարավորությունները «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրի շրջանակներում նախատեսված գործողություններն իրականացնելու ուղղությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ համագործակցության շնորհիվ համապատասխան գիտելիքներ ու պատրաստվածություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան՝ պետական ապարատի, մասնավորապես, նախարարության թիմի լիարժեք անդամը դառնալու։

«Ապագա» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոզա Սոլոմոնյանն էլ, իր հերթին, շնորհակալություն է հայտնել նախարարությանը՝ կարևորելով պետական և մասնավոր հատվածի  ջանքերի մեկտեղումը։ Նրա խոսքով՝ այս ծրագիրը միտված է կայուն զարգացում ապահովել ոչ միայն երիտասարդների, այլև պետության համար։

Ծրագրի շրջանակում հիմնադրամի կողմից ընտրված և վերապատրաստված 9 ուսանող արդեն մասնագիտական փորձառություն է անցնում նախարարության տարբեր ստորաբաժանումներում։ 

Նախարարությունից հիշեցնում են, որ «Կրթությունից աշխատանք՝ 1 քայլ» ծրագրի նպատակն է միավորել պետական, մասնավոր և քաղաքացիական հատվածների ջանքերը՝ նպաստելով երիտասարդների մասնագիտական զարգացմանն ու զբաղվածության ապահովմանը: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ստանալ վարձավճարի 80% փոխհատուցում հիմնադրամի կողմից, մասնակցել տարբեր ընկերությունների թոփ մենեջերների կողմից իրականացվող կրթական կուրսերին, ունենալ որակյալ մասնագիտական պրակտիկա, իսկ ծրագրի ավարտին լավագույն ուսանողները հնարավորություն են ստանում ունենալ հիմնական աշխատանք: Ծրագիրն աջակցություն է ստանում մի շարք ընկերությունների, այդ թվում` PMI Science գիտահետազոտական կենտրոնի կողմից: 

Հայերեն

Թյուրընկալում կա. Գալջյանը Երևանի քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացման մասին

Միրզոյանն այցելել է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած լեհական «Creotech Instruments» ընկերություն

Արտաքին աջակցության բացակայության պայմաններում քրդերը ստիպված են գնալ փոխզիջումային տարրեր պարունակող գործարքների. Արմեն Պետրոսյան

Qatar Airways-ը և Etihad-ը դադարեցրել են չվերթերը Սաուդյան Արաբիայի մի շարք քաղաքներ

Որոշ պատմություններ սկսվում են գաղափարից, իսկ ամենագեղեցիկները՝ հանդիպումից. Wildberries

Ֆրանսիական սուպերմարկետների սառնարանները հաքերային հարձակման են ենթարկվել. փչացել է միլիոնավոր եվրոյի ապրանք

Ինչ է սպասվում Երևանում կայանալիք COP17 համաժողովում

Կարմիր գրքի էջերից՝ վերադարձ բնություն. Երևանի կենդանաբանական այգու հազվագյուտ բնակիչները

Բըրնհեմը հայտարարել է, որ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպում, ամենայն հավանականությամբ, ներգրավված է եղել ԻՀՊԿ-ն

Երևան քաղաքի ավագանու նիստ