Երևանում մեկնարկեց ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման խորհրդի 10-րդ նիստը

4 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկեց Անկախ պետությունների համագործակցության Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական 10-րդ նիստը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդի անդամներն են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի և Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազները, Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի Հանրապետության պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը: 

Նիստին մասնակցում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տաջիկստանի Հանրապետության պետական ​​ֆինանսական վերահսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ, Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործող նախագահ Սուլայմոն Սուլթոնզոդան, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը, Ղազախստանի Հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալի Ալթինբաևը, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Մակսատ Ասանալիևը, Ուզբեկստանի Հանրապետության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության նախագահ Աքմալ Բուրխանովը, Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Սերգեյ Խմառուկը, Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Իգոր Մալաշևիչը, ԱՊՀ անդամ պետությունների ֆինանսական հետախուզության ստորաբաժանումների ղեկավարների խորհրդի ներկայացուցիչ Յուլիա Դենիսովան և այլք: 

Աննա Վարդապետյանը ողջունեց Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին Երևանում, շնորհակալություն  հայտնեց աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում հրավերն ընդունելու համար և ընդգծեց, որ 7-ամյա դադարից հետո Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է Խորհրդի անդամ երկրների պատվիրակություններին։ 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունեց նիստին մասնակցող պատվիրակություններին և ընդգծեց, որ Խորհրդի ձևավորման պահից սկսած՝ դրա անդամներին հաջողվել է ձևավորել կայուն երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա։ 

Փոխվարչապետի խոսքով՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ԱՊՀ կարևորագույն ոլորտային մարմիններից մեկն է, որն առանցքային դեր ունի իրավակարգի ապահովման ոլորտում՝ ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության ամրապնդման, համատեղ գործողությունների համադրման և համագործակցության առաջնահերթ ուղղությունների ձևավորման գործում։  

«Տասներորդ նիստը հերթական փուլ չէ։ Սա լավ առիթ է գնահատելու ձեռքբերումները, ամփոփելու արդյունքները և սահմանելու հետագա համագործակցության և Խորհրդի գործունեության ուղղությունները», - նշեց հանրապետության փոխվարչապետը։

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ 6 պետությունների ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին: 

Հայերեն English Русский

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

ԿԽՄԿ-ի սոցիալ-տնտեսական ծրագրերը նպաստում են սահմանամերձ Շիկահողի զարգացմանն ու գյուղի պահպանմանը

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով