Ռազմական

«Զինվորի» պիտակով վաճառվող գուլպաները ԶՈՒ-ին չեն պատկանում․ ՊՆ

1 րոպեի ընթերցում

«Զինվորի» պիտակով վաճառվող գուլպաները ԶՈՒ-ին չեն պատկանում․ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը արձագանքել է մամուլում հրապարակված տեղեկություններին, թե «Զինվորի» անվանման տակ սոցցանցերում ազատորեն վաճառվում են գուլպաներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ համապատասխան ստորաբաժանումները ուսումնասիրել են «167 դրամ, քանակը՝ անսահմանափակ․ «Զինվորի» գուլպաները սոցցանցերում ազատորեն վաճառվում են» վերնագրով հրապարակումը և լուսանկարը։

Նախարարությունը հայտնել է, որ նշված գուլպաները ՀՀ զինված ուժերին չեն պատկանում, նման արտադրանք ՊՆ-ն չի ձեռք բերել, իսկ դրանց վրա առկա պիտակները կեղծ են։

«Անհրաժեշտ նյութերը փոխանցվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը՝ ուսումնասիրության և հետագա ընթացքը որոշելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում