Ռուսաստան

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինն այսպես թե այնպես կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինն այսպես թե այնպես կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նա չի պարզաբանել՝ արդյոք Ռուսաստանի առաջնորդն անձամբ կմեկնի Հարավաֆրիկյան Հանրապետություն։

«Նա այսպես թե այնպես կմասնակցի G20-ին, - լրագրողներին ասել է Պեսկովը։ - Ամեն դեպքում, ռուսական կողմի մասնակցությունը կլինի պատշաճ մակարդակով և առավելագույնս ակտիվ»։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է Մեծ քսանյակի աշխատանքի բոլոր սեգմենտներին։

Գագաթնաժողովը տեղի կունենա Յոհաննեսբուրգում, նոյեմբերի 22-23-ին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում