Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են անցկացրել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են անցկացրել

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը։ 

Նշվում է, որ Ռուբիոն Ֆրանսիայի իր գործընկերոջն է փոխանցել ԱՄՆ-ի հանձնառությունը՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին տուն վերադարձնելու և Գազայում պատերազմին վերջ տալու հարցում։ 

Ռուբիոն ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկնաբանությունները ՝ ի պաշտպանություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայում պատերազմը դադարեցնելու ծրագրի: 

Ռուբիոն և Բարոն պայմանավորվել են շարունակել դիվանագիտական ջանքերը բանակցային կարգավորման և կայուն խաղաղության միջոցով Ռուսաստան-Ուկրաինա պատերազմն ավարտին հասցնելու  ուղղությամբ։ 

ԱՄՆ պետքարտուղարն ու Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նաև քննարկել են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների և սահմանափակումների վերականգնումը և համաձայնության են եկել այն հարցում, որ Իրանը երբեք չպետք է մշակի կամ ունենա միջուկային զենք: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում