Մշակույթ

Մարտունու մանկապատանեկան ուսումնական կենտրոնում մշակութային վարպետաց դաս  է կազմակերպվել

2 րոպեի ընթերցում

Մարտունու մանկապատանեկան ուսումնական կենտրոնում մշակութային վարպետաց դաս  է կազմակերպվել

 Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մանկապատանեկան կրթական ուսումնական կենտրոնում  «Արցախի այաներ» համույթի մասնակցությամբ վարպետաց դաս է կազմակերպվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց  «Մարտունու կանանց խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը,  համույթը  անկրկնելի կատարումներով միջոցառման մասնակիցներին է  փոխանցեց Լեռնային Ղարաբաղի ոգին, երգի ու մշակույթի ուժը։

Վարպետաց դասի ընթացքում մասնակիցները ոչ միայն ունկնդրել են ազգային ու ժողովրդական երգերի յուրօրինակ կատարումներ, այլև հնարավորություն են ստացել ծանոթանալու Լեռնային Ղարաբաղի երաժշտության պատմությանը և ավանդույթներին, բացահայտելու ժողովրդական երգերի ծագումնաբանությունը, դրանց խորհրդանշական իմաստն ու պատմական արժեքը, լսելու պատմություններ այն մասին, թե ինչպես է մշակույթը դարերով պահպանել ու փոխանցել ազգային ինքնությունը։

Վարպետաց դասը համատեղել է  և՛ մշակութային տոնը, և՛ կրթական հարթակը՝ ստեղծելով միջավայր, որտեղ երաժշտությունն ու պատմությունը միահյուսվել են՝ մասնակիցների մոտ ձևավորելով նոր գիտելիքներ ու հմտություններ։

«Այս վարպետաց դասը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մշակույթը ոչ միայն գեղեցկություն է, այլև կրթություն, արժեքների փոխանցում և ազգային ինքնության ամրապնդում»,-ներկայացրեց  Անահիտ Գևորգյանը։

Միջոցառման կազմակերպումը ֆինանսավորել էր DVV International in Armenia կազմակերպությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում