Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդին անդամակցությունն ավելի մեծ վստահություն է տալիս ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելիս. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Եվրոպայի խորհրդին անդամակցությունն ավելի մեծ վստահություն է տալիս ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելիս. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպայի խորհրդին՝ Հայաստանի անդամակցության պահից Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը նշեց ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում իր ելույթում։ 

«Մեր անդամակցությունը ԵԽ-ին մեզ ավելի մեծ վստահություն է տալիս՝ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելիս, որովհետև գիտենք, եթե սխալվենք, կա մեզ հարազատ կազմակերպություն, որը մեզ կահազանգի այդ մասին, կօգնի մեզ գտնել ճիշտ ուղղությունը՝ ժողովրդավարության, ցավոք, գնալով ավելի դժվար դարձող ճանապարհին։ ԵԽ-ն մեր տունն է, որտեղ մենք հասցե ենք ստանում՝ որպես ժողովրդավարական պետություն։ Լինելով փոքր երկիր՝ մենք այստեղ մի մեծ, գեղեցիկ և լուսավոր ընտանիքի մի մասն ենք դառնում, որտեղ մարդն ամենակարևոր արժեքն է, որտեղ մարդը նպատակ է, ոչ թե միջոց։ Այս ընտանիքը կարևոր է մեզ համար»,-ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Հայաստանում մեծ կարևորություն են տալիս Եվրոպայի խորհրդին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, Վենետիկի հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին։  

Իր ելույթում վարչապետը նշեց՝ հայ ժողովուրդը ԵԽ-ն և ԵԽԽՎ-ն ընդունում և ընկալում է, որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների պահապան և պաշտպան։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում