Երևանում Պուշկինի փողոցում այրվել է երկհարկանի բաղդադե շինություն

2 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 29-ին ժամը 22։26-ինահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս հինգ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է  երկհարկանի բաղդադե շինությունում (մոտ 525 քմ)։ 

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 30-ին ժամը 00։26, մարվել՝ 02։31-ին։ Այրվել են շինությունը՝ տանիքով (մոտ 375 քմ), գույք և սարքավորումներ՝ մասամբ։ Դեպքի վայրում երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն։

Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի շինության մյուս հատվածներ։ 

Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ  նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր, Կամո Ցուցուլյանը։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին