Քաղաքականություն

Վարչապետը կարևորել ԵԽԽՎ ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման գործում

1 րոպեի ընթերցում

Վարչապետը կարևորել ԵԽԽՎ ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման գործում

Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովում Հայաստանի պարտավորությունների հարցով համազեկուցողներ Բորիանա Աբերգի և Պիերո Ֆասսինոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության ընթացքը, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության և դատաիրավական բարեփոխումների ոլորտում իրականացվող քայլերը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ներգրավվածությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգի առաջմղման գործում և ընդգծել Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունն օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում:

Ըստ աղբյուրի՝ համազեկուցողները բարձր են գնահատել Հայաստանում արձանագրված առաջընթացը և վստահություն հայտնել, որ Հայաստանը կշարունակի հետևողականորեն իրականացնել իր ստանձնած պարտավորությունները։ Նրանք վերահաստատել են ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ փոխգործակցությունը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում