Իրան

ԵՄ-ն մասամբ վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն մասամբ վերականգնել է Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն սեպտեմբերի 29-ին հայտարարել է Իրանի դեմ 2015 թվականին կասեցված պատժամիջոցների մասնակի վերականգնման մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի հայտարարության մեջ։

«Այսօր ԵՄ-ի Խորհուրդը համաձայնել է վերականգնել Իրանի միջուկային գործունեության նկատմամբ մի շարք սահմանափակող միջոցներ, որոնք կասեցվել էին 2015 թվականին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի՝ ուժի մեջ մտնելու կապակցությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ միջոցները վերաբերում են, մասնավորապես, ֆիզիկական անձանց համար անհատական սահմանափակումներին, առևտրի, ֆինանսական և տրանսպորտային հատվածի դեմ պատժամիջոցներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում