Հունաստանում Հայաստանի դեսպանն այցելել է Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանի մաս հանդիսացող Լովերդոսի թանգարան

2 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն այցելել է Աթենքի Բյուզանդական և քրիստոնեական թանգարանի մաս հանդիսացող Լովերդոսի թանգարան։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը թանգարանի գլխավոր տնօրեն Եկատերինա Դելապորտայի հետ շրջայց է կատարել Լովերդոսի թանգարանում, ծանոթացել այստեղ ներկայացվող բացառիկ ցուցանմուշներին։

Առանձնազրույցի ընթացքում քննարկվել են առաջիկայում դեսպանության հետ համագործակցաբար միջոցառումներ անցկացնելու հնարավորությունները։

Միաժամանակ քննարկման առարկա է եղել Հայաստանի հետ միջթանգարանային համագործակցության հաստատումն ու զարգացումը։ Տիգրան Մկրտչյանը մատնանշել է այդ ուղղությամբ Հունաստանի հետ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք կայացել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի Աթենք կատարած պաշտոնական այցի ընթացքում։

Տիկին Դելապորտան ջերմությամբ վերհիշել է նախկինում երկու անգամ իրենց թանգարանում հայկական մշակութային թեմաներով կազմակերպված խոշոր ցուցահանդեսները, որոնք անցել են մեծ հաջողությամբ։

Այցելության ավարտին Տիգրան Մկրտչյանը հյուրերի համար նախատեսված հուշամատյանում կիսվել է իր տպավորություններով։

Հայերեն

Ասիական ինդեքսներ - 22/10/26

Անձանց տվյալները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն չսկսելու մասին, գաղտնի են. Դատախազությունը պարզաբանում է

Ֆրանսիայում գրանցվել է Շամոնդա վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

Կենսաչափական նոր համակարգի ներդրումը ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում ամենածավալուն ռեֆորմն է․ Նելլի Դավթյան

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը «Կինոդարան» հարթակի թիմի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀԷՑ-ի բաշխման ցանցի նոր բաժանորդ դառնալու հայտերի թիվը 2026 թվականին կտրուկ աճել է

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորությունները