Գրիպի դեմ պատվաստանյութերը հասանելի են․ մասնագետները հորդորում են պատվաստվել

3 րոպեի ընթերցում

Հայաստանում իմունականխարգելմանն ուղղված գործողությունների շրջանակում արդեն իրականացվում են գրիպի դեմ պատվաստումները։ 

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը նշեց, որ հատկապես այս փուլում բավականին կարևորվում է գրիպի դեմ պատվաստումը հատկապես խոցելի խմբերի շրջանում։  

«Գրիպի դեմ պատվաստումները հասանելի են հանրապետության բոլոր  պոլիկլինիկաներում։ Առաջնահերթություն տալիս ենք խոցելի խմբերին, սակայն բոլոր ցանկացողները ևս կարող են դիմել։ Ասեմ նաև, որ կապ չունի, թե որ պոլիկլինիկայում են քաղաքացիները կցագրված, հանգիստ կարող են մոտենալ ու պատվաստվել գրիպի դեմ»,-ասաց Զարուհի Գրիգորյանը։   

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանը նշեց, որ ռիսկի խմբերն են 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձինք, հղիները, 65-ից բարձր տարիքի քաղաքացիները, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուները, ինչպես նաև այդ կենտրոնների աշխատակիցները, զորակոչի տարիքի անձինք ու բուժաշխատողները։  

«Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարելի է իրականացնել նաև այլ պատվաստումների պարագայում։ Արդեն երկու շաբաթ է՝ գործընթացը մեկնարկել է, և կարող ենք ասել, որ բաշխված պատվաստանյութերի 20 տոկոսը սպառվել է։ Նշեմ, որ այն քառավալենտ պատվաստանյութ է, իր մեջ պարունակում է 2 Ա, 2 Բ ենթատեսակ»,-ասաց Սվետլանա Գրիգորյանը։ 

Մասնագետները նշեցին, որ տարեցտարի պատվաստվողների թիվն ավելանում է, ինչը ուրախալի է։ Վերջին շրջանում յուրաքանչյուր տարի գրիպի դեմ 200 հազար դեղաչափ պատվաստում է իրականացվում խոցելի խմբերի շրջանում։   

Այս տարի ևս գործելու են շրջիկ կենտրոններ Երևանում։ Մեկ շրջիկ կենտրոնը մշտական գործելու է Երևանի կենտրոն վարչական շրջանում, մյուսը կլինի տարբեր վարչական շրջաններում։ Օտարերկրացիները, զբոսաշրջիկները ևս կարող են մոտենալ և պատվաստվել։ Բոլոր անձանց համար պատվաստումն անվճար է։ Մասնագետներն ընդգծում են, որ պատվաստումներն օգնում են կանխել սուր շնչառական վարակների բարդ ու անցանկալի ելքերը։ Դրանք նպաստում են, որ վարակվելու պարագայում հիվանդությունը թեթև ընթացք ունենա։   

Հայերեն

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա