ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի նորանշանակ դեսպանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եգիպտոսի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական սերտ կապերին և ընդգծվել է ներկա փուլում երկու երկրների միջև փոխադարձ ակտիվ շփումների, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների  կարևորությունը։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Եգիպտոսի նորանշանակ դեսպանը քննարկել են նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձ են կատարել առկա համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին: 

Հայերեն English Español Français Русский Türkçe

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները

Ապահովագրությամբ քիմիոթերապևտիկ դեղերի տարեկան փոխհատուցման սահմանաչափը 1,2 միլիոն դրամ է

Դոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորը

Ինչպես են փոխվել վերանորոգման գները Հայաստանում 2021–2026 թվականներին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-03/11/26