ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի նորանշանակ դեսպանին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ դեսպան Ամալ Աֆիֆիին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Եգիպտոսի ժողովուրդների միջև գոյություն ունեցող պատմական սերտ կապերին և ընդգծվել է ներկա փուլում երկու երկրների միջև փոխադարձ ակտիվ շփումների, այդ թվում՝ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և Եգիպտոսի նորանշանակ դեսպանը քննարկել են նաև Հայաստանի և Եգիպտոսի միջև կրթության, մշակույթի և մի շարք այլ ոլորտներում երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձ են կատարել առկա համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին: