Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի ուժի մեջ մտնելու խթանմանը նվիրված համաժողովին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի ուժի մեջ մտնելու խթանմանը նվիրված համաժողովին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Նյու Յորքում մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի ուժի մեջ մտնելու խթանմանը նվիրված համաժողովին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է չտարածման օրակարգի և միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի նպատակների առաջմղմանը։

Ընդգծվել է ժամանակակից անվտանգային միջավայրում զարգացումներին և առկա մարտահրավերներին համապատասխան միջազգային արձագանքի ապահովման և հանձնառության ստանձնման անհրաժեշտությունը։

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կոչ է արել այն պետություններին, որոնք դեռևս չեն ստորագրել և վավերացրել Պայմանագիրը, անել դա հնարավորինս շուտ՝ այս համատեքստում հիշատակելով ՀՀ համահեղինակած և ՄԱԿ շրջանակներում ընդունված Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վերաբերյալ բանաձևը:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև կարողությունների զարգացման նախաձեռնությունների խթանման կարևորությանը՝ ուղղված Պայմանագրով նախատեսված հանձնառությունների իրականացման գործում արդյունավետության բարձրացմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում