Սպորտ

Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Երևանում կայացավ «Viksit Bharat Run 2025» վազքի մրցաշարը

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ Երևանում կայացավ «Viksit Bharat Run 2025» վազքի մրցաշարը

Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան նախաձեռնությամբ կազմակերպված 5 կմ վազքի մրցաշարին մասնակցեցին մոտ 100 վազորդներ;

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի կառավարության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Viksit Bharat Run 2025» վազքի մրցաշարը տեղի է ունենում աշխարհի շուրջ 150 քաղաքներում, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում:

5 կմ վազքին այս անգամ մասնակցում էին Հնդկաստանի սփյուռքի, տեղական համայնքի ներկայացուցիչները, ուսանողներ,  մարզասերներ, մասնագետներ:

«Մենք մասն ենք կազմում գլոբալ նախաձեռնության, որը կազմակերպել է Հնդկաստանի կառավարությունը` աշխարհի 150 երկրներում անցկացնելով վազքի նմանատիպ մրցաշարեր: Նպատակ ունեինք համախմբել հնդիկ ու հայ երիտասարդներին:  Մենք իսկապես երջանիկ ենք, որ Երևանն ու մենք մաս կազմեցինք գլոբալ այս շարժմանը»,- ասաց ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհան:

Վազքի մրցաշարին ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար տեղակալ Հասմիկ Ավագյանն, ով ողջունեց ներկաներին ու հաջողություն մաղթեց մասնակիցներին:

«Այս նախաձեռնությունը կխորացնի հայ-հնդկական փոխհարաբերությունը և այս անգամ սպորտի միջոցով»,- նշեց Ավագյանը:

Տղամարդկանց մրցավազքում առաջինը 5 կմ տարածությունը հաղթահարեց Վանյա Սարգսյանը, երկրորդը Արամ Խաչատրյանն էր, իսկ եռյակի վերջում  Գևորգ Թորոսյանն էր:

Կանանց մրցմանը եզրագիծն առաջինը հատեց Նատալյա Պոմելովան, երկրորդ և երրորդ տեղերը հաջորդաբար զբաղեցրեցին Ռակշիտա Պանդեյն ու Ռեյչլ Ալես Վիսուզան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում