TRIPP-ը միջանցք անվանելն անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ. Ալեն Սիմոնյան

1 րոպեի ընթերցում

«Թրամփի ուղին» միջանցք անվանելն առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ 

«Այն բոլոր դեպքերում, երբ խոսք է գնում ոչ թե TRIPP-ի մասին, ոչ թե «Թրամփի ուղու» մասին, այլ խոսվում է միջանցքի և այլնի մասին, դա երկու պրոբլեմատիկ իմաստ է պարունակում: Յուրաքանչյուր մարդ Հայաստանում կամ աշխարհում, որը TRIPP-ին կասի «Զանգեզուրի միջանցք» կամ «միջանցք», դա առաջինն անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ: Երկրորդը՝ այդ մարդն իր լեզվամտածելակերպի մեջ չի խոսում խաղաղության մասին, ինքը խոսում է պատերազմական իրավիճակում ինչ-որ միջանկյալ լուծման մասին»,-ասաց Սիմոնյանը: 

Նա շատ վատ համարեց այն փաստը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անում է «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: ԱԺ նախագահը, սակայն, կարծում է, որ ինչ-որ ժամանակահատվածում այդ խոսույթն, այնուամենայնիվ, կփոխվի:  

Հայերեն English Español ქართული Русский Türkçe

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին