«Թատերական Լոռի» միջազգային փառատոնին մասնակցում է 15 թատրոն՝ Հայաստանից և արտերկրից

3 րոպեի ընթերցում

Հանդիսավոր պայմաններում 31-րդ անգամ բացվել է «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի վարագույրը, որը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փառատոնի գրասենյակից հայտնում են, որ այս տարի «Թատերական Լոռիին» մասնակցության հայտ են ներկայացրել 15 թատրոն` Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Դաղստանից, Իրանից, Մոսկվայից։

Մեկնարկին հրապարակվել է Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի ուղերձը։ Այնուհետև ելույթներով հանդես եկան ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, Երևանի Հովհ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, երգահան, թատերական գործիչ Քրիստ Մանարյանը, Իրանի Համադան քաղաքի միջազգային փառատոնի նախագահ Ազադեհ Անսարին, Դաղստանի պետական ռուսական տիկնիկային թատրոնի տնօրեն Ամինատ Յախյաևան, Կինոյի և թատերավեստի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանը, ովքեր բարձր գնահատեցին Հայաստանի հանրապետության ամենահնագույն թատերատոնի արդեն կեսդարյա գոյությունը և նշանակությունը տարածաշրջանում հոգևոր արժեքների քարոզչության և բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման գործում։ Շնորհակալական խոսք ասացին Վոլոդյա Գրիգորյանի դուստրը նաև փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը։

Փառատոնը բացվել է Համազգային թատրոնի «Ջին խաղը» ներկայացմամբ՝ Արման Նավասարդյանի բեմադրությամբ։ Վաստակավոր արտիստներ Գրետա Մեջլումյանը, Դավիթ Հակոբյանը, նաև բեմադրիչ Արման Նավասրադյանը համապատասխանաբար ստացան ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ՝ Արուս Ասրյանի, Խորեն Աբրահամյանի և Սոս Սարգսյանի անվան մրցանակներ։

«Թատերական Լոռի» փառատոնը հիմնադրվել է 1976 թ․ Ակներ գյուղում, այնուհետև շարունակել է գործել Ալավերդի քաղաքում։ Փառատոնի ակունքներում կանգնած են նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը։ Փառատոնը վերջին տարիներին այն անց էր կացվում Լոռու մարզի բոլոր քաղաքներում համաժամանակյա, սակայն այս տարի անց է կացվում միայն Վանաձոր և Ալավերդի քաղաքներում։

Փառատոնը կավարտվի հոկտեմբերի 6-ին։ Ալավերդի և Վանաձոր քաղաքներում ընդհանուր առմամբ կխաղացվի 19 ներկայացում։ 

Հայերեն Русский

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը