Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է «Եբրայական մշակույթի բարեկամների խմբի» տնօրենի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է «Եբրայական մշակույթի բարեկամների խմբի» տնօրենի հետ

Նյու Յորքում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն հանդիպել է «Եբրայական մշակույթի բարեկամների խմբի» համահիմնադիր և տնօրեն Գրեգորի Լաֆիտի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը ընդգծել են մշակութային երկխոսության խթանման և մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը։ Դավիթ Կարապետյանը ընդգծել է Հայաստանում բազմաշերտ համայնքների խաղաղ համակեցության ավանդույթն ու երկխոսության առաջխաղացման ուղղությամբ երկրի հաստատակամությունը։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են կրթության, մշակույթի և միջկրոնական երկխոսության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ նախագծերի իրականացումը, այդ թվում՝ ցուցահանդեսների, ակադեմիական փոխանակման և հանրային դիվանագիտության միջոցառումների, ընդգծվել է հրեական և հայկական մշակութային ավանդը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում