Աշխարհ

Սիրիայի նախագահը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի նախագահը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Syria TV-ին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի և Սիրիայի միջև գործընկերության ամրապնդման ուղիները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է Սիրիայում «քաղաքական անցման գործընթացը համապարփակ երկխոսության և լայն մասնակցության միջոցով» առաջ մղելու անհրաժեշտությունը։ 

Նա նաև ընդգծել է Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը՝ մտահոգություն հայտնելով Սիրիայի և Իսրայելի միջև 1974 թվականին կնքված համաձայնագրի խախտման վերաբերյալ։ 

Սիրիական SANA գործակալության տեղեկացմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Սիրիայի նախագահ աշ-Շարաան ԱՄՆ նախագահի կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նա հանդիպում է ունցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ նստաշրջանի շրջանակներում Ուկրաինան և Սիրիան ստորագրել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման վերաբերյալ համատեղ հայտարարություն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում