Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը շարունակել է կրճատվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 41.1 տոկոսով՝ կազմելով 12 մլրդ 942.7 մլն դոլար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, նվազել է 13.8, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 33.7 տոկոսով: Ամռան վերջին ամսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 519.4 մլն դոլար։

Արտահանումն այս տարվա առաջին 8 ամիսներին 48.8 տոկոսով քիչ է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 5 մլրդ 900 հազար դոլար։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, կրճատվել է 16.5, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 40.8 տոկոսով։ Օգոստոսին Հայաստանից իրականացված արտահանումը գնահատվում է 586.3 մլն դոլար։

Հունվար-օգոստոսին ներմուծումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 34.9 տոկոսով՝ կազմելով 7 մլրդ 941.8 մլն դոլար։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ կրճատվել է 12.1 տոկոսով՝ կազմելով 933.1 մլն դոլար։ Նախորդ տարվա օգոստոսի համեմատ 2025-ի նույն ամսին ներմուծման ծավալը պակասել է 28.3 տոկոսով։

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը հունվար-օգոստոսին եղել է 389.39, իսկ օգոստոսին՝ 383.19 դրամ։  

Հայերեն English Русский Türkçe

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար

ՔԿ նախագահը հայտնել է իրեղեն ապացույցների հափշտակության դեպքերով կալանավորված անձանց մասին

Թմրամիջոցների դեմ պայքարի հարցով ամերիկացի մասնագետներ կայցելեն Հայաստան․ ՔԿ նախագահ

Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ

ՔԿ նախագահը բանակում ինքնասպանությունների որոշ դեպքերի առնչությամբ պատրաստվում է դիմել ԱԱԾ-ին

Պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Փաշինյանն ու Մեցոլան կարևորել են երկխոսության շարունակականությունը, քննարկել տարածաշրջանային նշանակության հարցեր

ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են հավատարիմ մնալ բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ հատուկ փոստային նամականիշի մարման արարողություն

Դավիթ Խուդաթյանն ու էմիրաթական «AMEA Power» ընկերության հիմնադիրը քննարկել են էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված համագործակցության հեռանկարները