Հայաստանի և Իրանի արդարադատության նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև ստորագրվել է տեխնիկական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հուշագիրը ստորագրել են Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին։

Ամին Հոսեյն Ռահիմին Հայաստան է ժամանել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրավերով։

 

 

Հայերեն ქართული Русский Türkçe