Հայաստան

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

1 րոպեի ընթերցում

Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ խորհուրդը քննարկել է օրակարգում ընդգրկված հետևյալ հարցերը.

  • Ազգային ժողովի կազմավորման ընթացակարգը սահմանող կարգավորումների վերանայում
  • Ազգային ժողովի ինքնարձակման կառուցակարգերի սահմանում
  • Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թիվը սահմանադրական օրենքով սահմանելու և էթիկայի մշտական հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ սահմանադրական կարգավորումների նախատեսում,
    4) Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների կողմից փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցիչներին անվստահություն հայտնելու եզրակացություն ընդունելու կառուցակարգերի սահմանում:

Ակտիվ քննարկումների արդյունքում նշյալ հարցերը քվեարկվել և ընդունվել են Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կողմից:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում