ՀՀ ՏԿԵ նախարարը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից՝ նշելով, որ Դավիթ Խուդաթյանն արդյունավետ աշխատանք է մաղթել Արամազդ Ղալամքարյանին և վստահություն հայտնել, որ նա կլուծի այն խնդիրները, որոնք դրված են ոլորտի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ցանկալի արդյունք գրանցել։

Հայաստան

Արամազդ Ղալամքարյանը նշանակվել է Ջրային կոմիտեի նախագահ

Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ ջրային ոլորտը կենսական կարևորություն ունի երկրի, ժողովրդի համար, խնդիրները, անելիքները շատ-շատ են, բարեփոխումների կարիք կա։ 

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև Ջրային կոմիտեի նախկին նախագահ Կարեն Սեդրակյանին՝ կարճ ժամանակահատվածում կատարած կարևոր աշխատանքի համար։

 

Հայերեն Español

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը