Փոդքասթ

Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու հեռանկարներն ու մարտահրավերները՝ նոր մարզչի գլխավորությամբ

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. Ֆուտբոլի ընտրանու հեռանկարներն ու մարտահրավերները՝ նոր մարզչի գլխավորությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ սկսել է ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլը։ Հայաստանի հավաքականը Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ երկու հանդիպում է անցկացրել Երևանում՝ 0-5 հաշվով պարտվելով Պորտուգալիայի ընտրանուն և 2-1 հաշվով հաղթելով Իռլանդիայի հավաքականին։ Հայաստանի հավաքականը երկու տուրերից հետո խմբում երկրորդն է՝ 3 միավորով զիջելով Պորտուգալիային, իսկ Իռլանդիայի և Հունգարիայի հավաքականներն ունեն 1-ական միավոր։ Հայաստանի հավաքականը ևս երկու հանդիպում կանցկացնի հոկտեմբերին՝ հյուրընկալվելով Հունգարիայի և Իռլանդիայի հավաքականներին։ 

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում նոր մարզչի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի հեռանկարների, թիմում հնարավոր փոփոխությունների և սպասվող խաղերի մասին զրուցել ենք Հանրային հեռուստաընկերություն մարզական մեկնաբան Արմեն Գարամյանի հետ։

«Մենք պետք է համարձակ ֆուտբոլ խաղանք: Պետք է մրցակիցներից չվախենանք: Արդյունավետ ֆուտբոլ խաղալու կարևոր է հակագրոհների անցնելու ունակությունը: Կարևոր է նաև, որ Մելիքյանին տան աշխատելու հնարավորություն»,-ասաց Գարամյանը: 

Մանրամասները` Podcast-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում