Աշխարհ

ՆԱՏՕ-ն 728 միլիոն դոլար կհատկացնի տիեզերական հետախուզական գործողությունների ծրագրի զարգացման համար

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ն 728 միլիոն դոլար կհատկացնի տիեզերական հետախուզական գործողությունների ծրագրի զարգացման համար

ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել 728 միլիոն դոլար հատկացնել տիեզերքում հետախուզական գործողությունների իրականացման համար: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Breaking Defense լրատվական հարթակին հայտնել է ՆԱՏՕ-ի Տիեզերական ուժերի միացյալ հրամանատարության գնդապետ Ջոնաթան Ուիթեքերը: 

Տրամադրված միջոցները կհատկացվեն Տիեզերական տարածությունում դաշինքի գործողությունների իրականացման կենտրոնի ներուժի զարգացման համար: 

Կստեղծվի տվյալների հատուկ արխիվ՝ կապված տիեզերքում ընթացիկ  իրավիճակի, հետախուզության, տիեզերական տարածությունում դիտարկման և տեղազննության հետ:

Ծրագրի համար տվյալները կտրամադրվեն ՆԱՏՕ-ի 19 անդամ երկրների արբանյակներից: Ինչպես սպասվում է, այն իր աշխատանքը կսկսի 2026 թվականի հունվարի 1-ին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում