Մարզեր

ՃՇՀԱՀ-ը, Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտը և ԳՊՀ-ն համատեղ կուսումնասիրեն Գավառի պատմաճարտարապետական կառույցները

2 րոպեի ընթերցում

ՃՇՀԱՀ-ը, Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտը և ԳՊՀ-ն համատեղ կուսումնասիրեն Գավառի պատմաճարտարապետական կառույցները

Գավառի համայնքապետարանում հյուրընկալվել են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտի դասախոսները և ուսանողները։ 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոսական կազմը և ուսանողները, Իտալիայի Հանրապետության Միլանի պոլիտեխնիկի դասախոսները և Գավառի պետական համալսարանի ուսանողները Գավառ քաղաքում իրականացնելու են պատմաճարտարապետական հետաքրքրություն ներկայացնող շինությունների ու տարածքների եռօրյա համատեղ ուսումնասիրություններ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ուսումնասիրության արդյունքում կազմվելու և համայնքին ու հանրությանն է ներկայացվելու Գավառի պատմաճարտարապետական շինությունների ցանկը, դրանց պահպանման եղանակները։ 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի և Միլանի պոլիտեխնիկ ինստիտուտի միջև համագործակցությունը սկսվել է դեռևս 2012 թվականից՝ «Էրազմուս պլյուս» շարժունակության ծրագրով, որի շրջանակներում էլ իրականացվում են այս աշխատանքները։ 

Աշխատանքային խմբին ընդունել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։ Աշխատանքների պատասխանատու, ՃՇՀԱՀ-ի Ճարտարապետության տեսության պատմության և ժառանգության ամբիոնի վարիչ Էմմա Հարությունյանը ներկայացրել է այցի նպատակը և Գավառում իրականացվելիք աշխատանքները։ 

Երկու օրերի ընթացքում երիտասարդ դասախոսների մեթոդական օգնությամբ ուսանողները կիրականացնեն հետազոտական դաշտային աշխատանքներ և արդյունքները կներկայացնեն ՃՇՀԱՀ-ում։ Դրանք կներգրավվեն ընդհանուր ծրագրի մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում