ՊԵԿ-ը հրավիրում է խաղային գործունեության վերահսկողության համակարգերի միջազգային մատակարարների շուկայի հետազոտության հանդիպման

1 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի հոկտեմբերի 7-ին կազմակերպում է խաղային գործունեության վերահսկողության համակարգերի միջազգային մատակարարների համար նախատեսված շուկայի հետազոտության առցանց հանդիպում։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման նպատակն է ներկայացնել առաջիկայում նախատեսվող միջազգային մրցույթի պայմանները՝ ուղղված Ազգային խաղային վերահսկողության համակարգի օպերատորի ընտրությանը, ինչպես նաև խթանել ոլորտի առաջատար միջազգային ընկերությունների ներգրավվածությունը գործընթացում։

Քննարկման ընթացքում կտրամադրվի մրցույթի կազմակերպման մեխանիզմների և մասնակցության հիմնական պայմանների վերաբերյալ տեղեկատվություն։

Հետաքրքրված ընկերությունները կարող են հաստատել իրենց մասնակցությունը՝ մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը նամակ ուղարկելով procurement@taxcervice.am էլեկտրոնային հասցեին։

Շուկայի հետազոտության հանդիպման հայտարարության մանրամասներին կարող եք ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքէջում։

 

Հայերեն

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը

ՀՀ վարչապետը և ԱԺ նախագահը հարգանքի տուրք են մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Հայաստանը կարևորում է գենդերային հավասարության ապահովումը կենսաբազմազանության պահպանության ոլորտում. Արսեն Թորոսյան