Զելենսկին Քելոգի հետ քննարկել է ամերիկյան զենքի գնումների հարցը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելոգի հետ և քննարկել ամերիկյան զենքի գնումների հարցը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը։ 

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: «Ես հանդիպում անցկացրեցի Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելոգի հետ։ Նրան տեղեկացրեցի ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին: Նաև անդրադարձանք Ուկրաինայի և ԱՄՆ-ի համագործակցության զարգացմանը, մասնավորապես անօդաչու թռչող սարքերի և ամերիկյան զենքի գնման վերաբերյալ փոխշահավետ համաձայնագրերին, որոնք Ուկրաինան առաջարկել է ԱՄՆ-ին», - գրել է Զելենսկին:

Հանդիպումից հետո Զելենսկու կայքում զետեղված հայտարարության մեջ նշվում է, որ Կիևը շահագրգռված է մոտ ժամանակներս  Վաշինգտոնի հետ կնքելու այդ համաձայնագրերը: 

Քննարկվել են նաև Ուկրաինայի անվտանգության երաշխիքները: Նախորդ անգամ Զելենսկին և Քելոգը հանդիպել էին Կիևում սեպտեմբերի 11-ին: Սպիտակ տանն ավելի վաղ հայտարարել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 23-ին կհանդիպի Զելենսկու հետ:  

Հայերեն Русский

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

Իրանի դեմ հակամարտության ընթացքում վիրավորված ԱՄՆ զինվորականների թիվը գերազանցել է 800-ը

Անակնկալ այցերը զորամասեր վեր են հանում խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական այցերի ընթացքում. Սուրեն Պապիկյան

Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

ԱՄՆ-ն արգելել է մի շարք ապրանքների ներմուծումը Կանադայից