Աշխարհ

Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Զելենսկին  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Ղազախստանի նախագահի հետ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում հանդիպում է անցկացրել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին նշել է X միկրոբլոգում իր գրառման մեջ։

«Ես հանդիպեցի Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ: Այժմ գլխավոր խնդիրն արդար և երկարատև խաղաղության հասնելն է՝ հուսալի անվտանգության երաշխիքներով»,- նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ մանրամասն քննարկվել են Ուկրաինայի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի և աշխարհի այլ գործընկերների ջանքերը՝ Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու և սպանությունները դադարեցնելու համար: 

«Մենք նաև անդրադարձանք առևտրատնտեսական համագործակցությանը, ինչպես նաև ղազախական ընկերությունների հետաքրքրվածությանն Ուկրաինայի վերականգնմանը մասնակցելու հարցում։

Ես շնորհակալություն եմ հայտնում Ղազախստանին Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանն աջակցելու համար»,- եզրափակել է Զելենսկին։

Զելենսկին նաև հանդիպում է անցկացրել Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիևայի հետ և քննարկել Ուկրաինայի կառավարության և ԱՄՀ-ի միջև հետագա սերտ համագործակցության վերաբերյալ հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում