Մարզեր

Հիմնանորոգվում է Սևան քաղաքի Սյունյաց փողոցը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվում է Սևան քաղաքի Սյունյաց փողոցը

Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել եւ ընթանում են Սյունյաց փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, Սյունյաց փողոցի հիմնանորոգումն ընդգրկում է 3430 քմ տարածք: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը 50 միլիոն դրամ է, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը` Սեւանի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից: 

Սեւան քաղաքում 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում արդեն իրականացվել են Էներգետիկների, Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի, Գեղամա, Ռուսական, Աբովյան փողոցների, Աբովյան փողոցի հետ հատվող Թումանյան և Սայաթ–Նովա փողոցի Սևանի Վլ․ Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց տանող ճանապարհները։ 

Ծրագրի ընդհանուր արժեքը 653.6 մլն. դրամ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում