Միացյալ Նահանգներ

Մասկը մոտեցել և զրուցել է Թրամփի հետ Չարլի Քըրքի հիշատակի արարողության ժամանակ

1 րոպեի ընթերցում

Մասկը մոտեցել և զրուցել է Թրամփի հետ Չարլի Քըրքի հիշատակի արարողության ժամանակ

Ամերիկացի միլիարդատեր և ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Իլոն Մասկը Արիզոնայում պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի հիշատակին նվիրված արարողության ժամանակ մոտեցել է Դոնալդ Թրամփին և զրուցել նրա հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան տեսանյութը տարածել է The Associated Press գործակալությունը:

Թրամփի և Մասկի միջև հարաբերությունները վերջին ամիսներին խիստ լարված են. Մասկը դեմ էր արտահայտվել հարկերի կրճատման և ծախսերի ավելացման վերաբերյալ Թրամփի առաջարկած օրինագծին, ինչն առաջացրել էր Սպիտակ տան ղեկավարի վրդովմունքը:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է Մասկը նստում Թրամփի կողքին և սեղմում նրա ձեռքը:

Ավելի ուշ Արիզոնայից Վաշինգտոն վերադառնալիս Թրամփին հարց են ուղղել Մասկի հետ հարաբերությունների հնարավոր վերականգնման մասին:

Թրամփը պատասխանել է, որ հաճելի էր, երբ Մասկը մոտեցավ, և իրենք կարճ զրույց ունեցան:

«Մենք լավ հարաբերություններ ունեինք: Հաճելի էր, որ նա մոտեցավ», - հավելել է Թրամփը: 

Չարլի Քըրքը մահացել է սեպտեմբերի 10-ին ԱՄՆ Յուտայի նահանգի Յուտա Վելի համալսարանում կազմակերպված քննարկման ժամանակ արձակված կրակոցի հետևանքով։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում