Մարզեր

Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 21-ի ցերեկը, 22-ին, 26-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, սեպտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

«Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Երևանում սեպտեմբերի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում