Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփը պատրաստվում է բանակցել Սիրիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ․ լրատվամիջոց

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփը պատրաստվում է բանակցել Սիրիայի և Ուկրաինայի ղեկավարների հետ․ լրատվամիջոց

Սպիտակ տունը աշխատում է Սիրիայի՝ ժամանակավոր շրջանի նախագահ Ահմեդ աշ Շարաայի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Դոնալդ Թրամփի երկկողմ բանակցությունների պլանավորման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։

«Սպիտակ տունը աշխատում է համաշխարհային առաջնորդների հետ, ինչպիսիք են Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և Վլադիմիր Զելենսկին, Թրամփի երկկողմ բանակցությունների պլանավորման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։

Թերթի տվյալներով՝ Թրամփը կարող է նաև իր պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում առաջին անգամ հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

Հնարավոր հանդիպումների ժամկետները դեռևս չեն հայտարարվում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում