Քաղաքականություն

«Իրական Հայաստան»–ի գաղափարախոսությունն է հնարավոր դարձրել խաղաղությունը. վարչապետ

2 րոպեի ընթերցում

«Իրական Հայաստան»–ի գաղափարախոսությունն է հնարավոր դարձրել խաղաղությունը. վարչապետ

«Իրական Հայաստան»–ի գաղափարախոսությունը կենարար ու խաղաղարար է դարձել Հայաստանի համար, այդ գաղափարախոսությունն է հնարավոր դարձրել խաղաղությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովի շրջանակում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանը նշեց, որ 2021–ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՔՊ–ն նախընտրական պայքարի մեջ է մտել ստանդարտ ռազմահայրենասիրական նախընտրական ծրագրով: 

«Բայց նախընտրական քարոզարշվի ընթացքում լսեցինք ժողովրդի խոսնակներին, գերդաստանների մայրերին, հենց նրանց շնորհիվ հաղթեցինք 2021թ ընտրություններում: Բայց նրանք նաև հարստացրին մեր քաղաքական միտքը, նոր քաղաքական ուժ և հայացք տվեցին մեզ և պարտադրեցին փոխել մեր ռազմավարությունը և ընկալումները: Եվ դա, իհարկե, մեկ օրում կամ նույնիսկ 1 տարում տեղի չունեցավ: Դա տեղի ունեցավ երկար ու ձիգ 3 տարիների ընթացքում: Այդ տարիների մտորումների, առերեսումների, հայեցման արդյունքում է, որ ծնվեց «Իրական Հայաստան»–ի գաղափարախոսությունը, որ կենարար ու խաղաղարար դարձավ ՀՀ–ի համար: Այդ գաղափարախոսությունն է հնարավոր դարձրել խաղաղությունը, որը մենք այսօր ունենք»,–ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ խաղաղությունն իհարկե երկկողմանի գործընթաց է: 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում