Հայաստանում կանցկացվի ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը
1 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Արվեստա» կազմակերպությունը սեպտեմբերի 22-29-ը Հայաստանում կանցկացնի «Հայաստանի գույներ» ջրաներկի միջազգային երկրորդ փառատոնը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, փառատոնի շրջանակում համաշխարհային հեղինակություն վայելող ջրաներկի 12 վարպետներ՝ աշխարհում արվեստի այս ուղղության առաջատարներ, իրենց բազմաթիվ հետևորդների հետ կժամանեն Հայաստան։
Փառատոնի հիմնական միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի 27-ին և 28-ին Գյումրի քաղաքում: Վարպետներն անվճար վարպետության, ցուցադրական դասընթացներ, պլեներներ (բացօթյա նկարչություն), մրցույթներ կանցկացնեն, կունենան անհատական հանդիպում-քննարկումներ։
Ըստ աղբյուրի՝ փառատոնի օրակարգում ներառված են՝ վարպետության դասեր, պլեներային նկարչություն, ցուցադրական դասընթացներ, հանդիպում-քննարկումներ, էքսկուրսիաներ և շրջայցեր, ցուցահանդես, համերգային ծրագիր և այլ միջոցառումներ:
Մուտքն ազատ է: