Ֆրանսիայում դիսպետչերի քնելու պատճառով ուղևորատար ինքնաթիռը կես ժամ չի կարողացել վայրէջք կատարել

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի Կորսիկայի օդանավակայանում հերթապահ միակ դիսպետչերը քնել է աշխատանքի վայրում, ինչի հետևանքով ուղևորատար ինքնաթիռը շուրջ կես ժամ չի կարողացել վայրէջք կատարել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The Sun-ը, միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին։

Air Corsica-ի չվերթը Փարիզից ուղևորվում էր Կորսիկա և ժամանելու պահին չի կարողացել վայրէջք կատարել, քանի որ դիսպետչերը չէր միացրել թռիչքուղու լուսավորությունը։

Ինքնաթիռի օդաչուն սկզբում որոշել է սպասել, պտտվելով օդում, իսկ այնուհետև սկսել է երթուղու փոփոխության պլան մշակել։ Միայն 20 րոպե անց դիսպետչերը արթնացել է և անցել իր պարտականությունների կատարմանը։ Դրանից հետո թռիչքուղու լուսավորությունը միացվել է, և ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։

Ինքնաթիռի օդաչուն պատմել է, որ իր բազմամյա կարիերայում երբեք չի բախվել նման իրավիճակի։

Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հաստատել է միջադեպը և հայտարարել, որ սկսել է հետաքննություն։ 

Դիսպետչերը հանձնել է ալկոհոլի թեստ, որը եղել է բացասական։ Այժմ քննարկվում է նրա նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառման հարցը։

 

Հայերեն

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին