Եվրահանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) հաստատել է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների 19-րդ փաթեթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Պաուլա Պինյուն։

«Այսօր մենք կարող ենք հավաստել, որ հանձնաժողովը հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը։ Խոսքը 19-րդ փաթեթի մասին է։ ԵՀ նախագահ տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենն այս թեմայի շուրջ հայտարարությամբ հանդես կգա (ԵՄ արտաքին գործերի) բարձր ներկայացուցիչ տիկին Կայա Կալասի հետ միասին՝ հայտարարելու պատժամիջոցների այս 19-րդ փաթեթի մասին», - ճեպազրույցի ժամանակ Պինյուի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։

Այնուհետև ԵՀ ներկայացուցիչը պարզաբանել է, որ գրաֆիկի պատճառով ֆոն դեր Լայենը և Կալասը չեն կարողանա իրենց հայտարարություններն անել անմիջապես լրագրողների առջև։ 

«Ես հաստատում եմ, որ նախագահ ֆոն դեր Լայենի ձայնագրված հայտարարությունը կլինի Ebs ալիքով։ Իսկապես, հարցեր տալն անհնար կլինի», - ասել է Պինյուն։

Ինչ վերաբերում է Կալասի հայտարարությանը, պաշտոնյան չի նշել՝ արդյոք դա լինելու է տեսանյութ թե գրավոր փաստաթուղթ։ 

Ռուսաստանի դեմ նոր սահմանափակող միջոցառումների վերաբերյալ Եվրահանձնաժողովի օրենսդրական առաջարկը, որը հաստատվել է սեպտեմբերի 19-ին, պետք է միաձայն քվեարկությամբ հաստատվի ԵՄ խորհրդի կողմից։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին