Ռուսաստան

Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրին

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պայմանագրին

Վենեսուելայի Ազգային ասամբլեան (խորհրդարանը) առաջին ընթերցմամբ միաձայն հավանություն է տվել Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության և համագործակցության պայմանագրին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ազգային ասամբլեայի նախագահ Խորխե Ռոդրիգեսը խորհրդարանի լիագումար նիստում:

2025 թ. մայիսի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Մոսկվայում ստորագրել են Ռազմավարական գործընկերության և համագործակցության պայմանագիր, որն ընդլայնում է երկու երկրների միջև փոխգործակցությունը և համագործակցությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, օգտակար հանածոների արդյունահանման, տրանսպորտի, կապի, ինչպես նաև անվտանգության, ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բնագավառներում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում