Բարձր տեխնոլոգիաներ

ՏՏ ոլորտի շրջանառությունը 2025-ին աճել է ավելի քան 30 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ՏՏ ոլորտի շրջանառությունը 2025-ին աճել է ավելի քան 30 տոկոսով

Հայաստանում 2025 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունն աճել է 30,4 տոկոսով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «State&Tech bridge» քննարկմանն այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական Սերգեյ Մուրադյանը։   

«2025 թվականը համադրած 2024 թվականի առաջին կիսամյակի հետ՝  մենք ունենք ոլորտի շրջանառության էական աճ՝ ավելի քան 30,4 տոկոսով։ Ունենք նաև աշխատողների թվաքանակի աճ․ միայն հունիս-հուլիս ամիսներին ոլորտում աշխատողների քանակն ավելացել է 878-ով»,- նշեց Մուրադյանը։ 

Հանդիպմանը մասնակցել են Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը, ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ինչպես նաև Ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ։ Ներկա էին նաև միջազգային խոշոր ընկերությունների՝ NVIDIA, Data Art, Service Titan, Siemens, AMD և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Քննարկումների հիմնական թեմաները եղել են հարկային արտոնությունները, հետազոտության և զարգացման (R&D) ծրագրերի խթանման մեխանիզմները, ինչպես նաև ոլորտի նկատմամբ հարկային վարչարարության առանձնահատկությունները։

Միջոցառման նպատակն էր ապահովել բաց երկխոսություն գործադիր իշխանության և ՏՏ ոլորտի միջև, գտնել ողջախոհ լուծումներ օրենսդրական կիրառության ընթացքում առաջացած խնդիրների համար և խթանել ոլորտի շարունակական զարգացումը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում