Հայաստան

Միրզոյանն ու Չեպելակը քննարկել են Մշտական արբիտրաժային ​​դատարանին ՀՀ անդամակցության արդյունքում ստեղծված հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Միրզոյանն ու Չեպելակը քննարկել են Մշտական արբիտրաժային ​​դատարանին ՀՀ անդամակցության արդյունքում ստեղծված հնարավորությունները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հաագայում սեպտեմբերի 18-ին հանդիպել է Մշտական արբիտրաժային ​​դատարանի գլխավոր քարտուղար Մարչին Չեպելակի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային իրավական հարթակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության հետևողական ընդլայնմանը, որի կարևոր արտահայտումն է Դատարանի հիմնադիր կոնվենցիաներին միանալու՝ ՀՀ կողմից արտահայտված քաղաքական կամքը։ 

Արարատ Միրզոյանը և Մարչին Չեպելակը մտքեր են փոխանակել Դատարանին ՀՀ անդամակցության արդյունքում ստեղծված նոր հնարավորությունների, միջազգային վեճերի խաղաղ կարգավորման և իրավունքի գերակայության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հեռանկարների շուրջ։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում