Փակ է լինելու Նուբարաշենի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը

1 րոպեի ընթերցում

Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: 

Ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու՝ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված: 
Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով:

Քաղաքապետարանից հայցել են քաղաքացիների ներողամտությունը:

 

Հայերեն