Բերդից մինչև Վերին Կարմիրաղբյուր ճանապարհահատվածը ժամանակավորապես կփակվի
1 րոպեի ընթերցում

Հ-64, Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհի կմ2+700-կմ9+700 և կմ14+160-կմ16+400 հատվածների հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13.00-16.00-ի սահմաններում, կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, Հ-64 ճանապարհի՝ Բերդից մինչև Վերին Կարմիրաղբյուր տեղամասը նշված ժամանակահատվածում կփակվի երթևեկության համար։