Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են իրադրությունը Գազայում
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի, Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները սեպտեմբերի 17-ին հեռախոսազրույց են ունեցել Գազայում ստեղծված իրադրության շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարարության աղբյուրը։
«Սեպտեմբերի 17-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհան ալ Սաուդի և Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդուլաթիի հետ», - հաղորդել է գործակալության աղբյուրը։
Կողմերը քննարկել են Գազայի հատվածում տիրող իրադրությունը, ինչպես նաև եկող շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Պաղեստինին նվիրված առաջիկա միջոցառումների համակարգումը։